Ավտովթար՝ Աշտարակ-Երևան ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր

Հուլիսի 6-ին՝ ժամը 05:30-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 7-ին կմ-ին բախվել են «Volkswagen Golf» (վարորդը` Վ. Ա., ծնված 1984թ.) և «VAZ 2106» մակնիշերի (վարորդը` Տ. Թ., ծնված 1997թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ: Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ: Բժիշկները Վ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Տ. Թ.-ինը՝ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.