«Հրապարակ». Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բա­րեփոխումների հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում

«Իրավաբանական շրջանակնե­րում այս օրերին քննարկվում է, որ ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բա­րեփոխումների հանձնաժողովը թաքուն ընտրական նախագիծ է գրում, այնպես, ինչպես արել են նախկին իշխա­նությունները: Բանն այն է, որ իրավաբանական լայն հանրությանն անհայտ է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել ներկա իշխանություն­ները, ընդամենը կցկտուր ինֆորմացիաներ ու­նեն, այն էլ՝ ասուլիսներից, հարցազրույցներից և հրապարակային այլ միջոցառումներից: Օրի­նակ՝ խոսում են, որ որոշվել է խորհրդարանա­կան ընտրությունների անցողիկ շեմն իջեցնել: Նախ, ասում էին, որ 5-ի փոխարեն դառնալու է 3, 7-ի փոխարեն՝ 5, սակայն, վերջին տվյալնե­րով՝ մտադիր են իջեցնել 1 տոկոսով: Այսինքն՝ կուսակցությունների համար 5-ի փոխարեն անցողիկ շեմը կսահմանվի 4 տոկոս, դաշինք­ների համար՝ 7 տոկոսի փոխարեն 6 տոկոս: Մեր աղբյուրը, անդրադառնալով այս փոփոխությա­նը, նշեց, որ պառլամենտական կառավարման երկրում հակառակն է լինում, անցողիկ շեմը բարձր է լինում, որպեսզի հեշտությամբ կառա­վարություն ձևավորեն և հետընտրական ճգնաժամերի մեջ չհայտնվեն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.