«Հրապարակ». Ա. Սարգսյանի՝ ՀՔԾ ներկայացրած հա­ղորդումն իրեն արատավորող տեղեկություններ տարածել սպառնացող նախկին պաշտոնյայի մասին է

«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հա­ղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տևական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրե­նից: Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՔԾ ներկայացված հաղորդումը հնարավոր է լինի նախկին վարչապետ Հո­վիկ Աբրահամյանի մասին: Բանն այն է, որ Աբրահամ­յանը և Սարգսյանը տարիներ ի վեր հակասություններ են ունեցել, որոնք եկել են թե´ բիզնեսում իրար մրցակից լինելուց, թե´ մարզում քաղաքական առումով մրցակցու­թյունից, իսկ հակասությունները սրվել են հատկապես ընտրական շրջանում: Մենք ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ եղած ժամանակ Աբրահամյանը Պարբերաբար կտրուկ էր արտահայտվում Ալիկ Սարգսյանի մասին՝ պահանջում, որ մարզային մասշտաբով միջոցառումների ժամանակ հրավիրողներն ընտրություն կատարեն իրենց միջև՝ կա´մ իրեն հրավիրեն, կա´մ Ալիկ Սարգսյանին: Ասում են, թե նախկին ոստիկանապետի նկատմամբ նման թշնամական վերաբերմունքի պատճառն այն է, որ Աբրահամյանը կարծում է, որ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու շրջանում Ալիկ Սարգսյանն աշխատել է իր դեմ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.