Վրաերթ Երևանում. տուժած կնոջ առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր

Հուլիսի 3-ին, ժամը 20:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.