Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականանելու լիցենզիա. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: «Պուշկինի անվան դպրոցը նույնպես չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա: Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»,-գրել է նախարարը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ Չեխովի դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր: Նա անդրադարձել էր այսպես կոչված «օլիգարխ դպրոցներին», որոնք ունեցել են իշխանության ստվերային աջակցությունը, պարբերաբար գովազդվել են ու այլ դպրոցների մրցակցությունից դուրս են թողել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.