«Հրապարակ». Տիգրան Բալայանը շուտով կնշանակվի դեսպան

«Բոլոր իշխանություններն առատաձեռն են Բալայան ընտանիքի նկատմամբ, անգամ Փաշինյանը: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ոչ միայն պահպանեց իր տեղը, այլև, մեր տեղեկություն­ներով, շուտով նշանակվելու է դեսպան: Թե որ երկրում, հայտնի չէ, ԱԳՆ-ում նրան կփոխարինի լրատվականի աշխատակից Աննա Նաղդալյանը: Քանի որ Բալայանն ընտրովի մոտեցում է ցուցա­բերում ԶԼՄ-ների նկատմամբ, «սև ցուցակներ» պահում, մենք անկեղծ ուրախ ենք նրա համար: Իսկ ավելի վաղ նրա երկվորյակ եղբորը՝ Գաբրիել Բալայանին՝ Բրյուսովի նախկին պրոռեկտորին, նշանակեցին պաշտպանության փոխնախարար: Կիմ Բալայանի մյուս որդին՝ Դավիթ Բալայանն էլ դատավոր է: Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեսպանները հետ են կանչ­վում և նշանակվում որոշակի ընթացակարգերի ավարտից հետո, նախագահի հրամանագրով, մինչ այդ որևիցե մեկնաբանություն չի տրվում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.