«Ժողովուրդ». Արագածոտնի նախկին մարզպետը փորձում է ստվերային կերպով վերահսկել մարզպետարանի գործունեությունը

«Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը, որ վաղուց վայր է դրել պաշտոնական լիազորությունները, այնուամենայնիվ փորձում է ստվերային կերպով վերահսկել մարզպետարանի գործունեությունը: Ըստ մեր աղբյուրների՝ Սահակյանը մշտապես իր ժամանակն անցկացնում է փոխմարզպետների աշխատասենյակներում և այդպես վերահսկում մարզպետարանի աշխատանքը: Նշենք, որ Արագածոտնի մարզպետը ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն է. նա այս պաշտոնին էր, երբ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ էր ու վերանշանակվեց նաև թավշյա հեղափոխությունից հետո. ՀՅԴ-ն համագործակցում է Փաշինյանի կառավարության հետ: ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ժամանակ, երբ կուսակցությունը հանդես էր գալիս փոքր գործընկերոջ կարգավիճակում, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն էլ կարողանում էր պահպանել իր դիրքերը՝ փոխմարզպետների միջոցով ղեկավարելով այդ կառույցը: Սահակյանը փորձում է նույն գործելաոճով շարունակել նաև հիմա: Չնայած, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում են և´ Սահակյանը, և´ ներկայիս մարզպետ Սիմոնյանը հերքեցին այդ լուրերը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.