Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, որը ընտանիքի միակ արու զավակն է և ունի պաշտպանության մարտական գործողությունների կա՛մ զինված ուժերում, կա՛մ այլ զորքերում, կա՛մ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, կամ եղբայր, կամ քույր: «Մեկ այլ որոշմամբ՝ առաջարկում ենք օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ օրենքի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ հանրակրթական կամ նախնական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ», - ասաց նախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.