Կառավարությունն արտահերթ նիստ է անցկացնում. դռնփակ նիստի օրակարգում 2 հարց է

ՀՀ կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին, արտահերթ դռնփակ նիստ է հրավիրել: Օրակարգում ընդգրկված է երկու հարց, որոնցից մեկը գաղտնի է: Առաջին հարցով նախատեսվում է քննարկել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Օրակարգի երկրորդ՝ գաղտնի հարցը զեկուցելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.