Կառավարությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ են ընթանում

Կառավարության նիստերի դահլիճում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ընթանում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հայացեկարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցում են ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և այլք: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: ԸՕ բարեփոխումների շուրք քննարկումներ են նախատեսված խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքանան ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նշենք նաև, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ աշխատանքային խումբ է ստեղծվել նաև Ազգային ժողովում: Աշխատանքային խմբում ԱԺ 4 խմբակցությունները երեքական ներկայացուցիչ են ունենալու, իսկ քննարկումները նախատեսված է սկսել հուլիսի 4-ին: Ավելի ուշ ԱԺ խմբին կմիանան կառավարության ստեղծած հանձնաժողովի ներկայացուցիչները՝ թվով 3 հոգի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.