Արցախի ոստիկանապետի հրամանով՝ պաշտոնանկություններ ու նշանակումներ են եղել

Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանն այցելել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժին և հանդիպում ունեցավ շրջբաժնի ծառայողների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից: Հանդիպմանը մասնակցել են¸ Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը¸ ոստիկանության պետի 1-ին տեղակալ¸ ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը¸ շրջանի դատախազն ու ազգային անվտանգության ծառայության պատասխանատուն։ Սկզբից ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակել է ոստիկանության պետի հրամանները¸ որոնց համաձայն ոստիկանության փոխգնդապետ Արծվիկ Հայրապետյանը անձնական նախաձեռնությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից¸ իսկ ոստիկանության մայոր Արտյոմ Ավանեսյանը ազատվել է ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետի պաշտոնին։ Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել Արծվիկ Հայրապետյանին ոստիկանության համակարգում երկարամյա ծառայության և շրջանի բնակիչների անկեղծ հարգանքին արժանանալու համար և պարգևատրել նրան հուշանվերով։ Նորանշանակ շրջբաժնի պետին մաղթելով արգասաբեր ծառայության ոստիկանության պետը համոզմունք է հայտնել¸ որ ոստիկանության մայոր Արտյոմ Ավանեսյանը ամրապնդելով համագործակցությունը ինչպես շրջվարչակազմի¸ այնպես էլ շրջանի իրավապահ կառույցների պատասխանատուների հետ¸ իր սկզբունքայնությամբ կկարողանա անհանդուրժողականություն դրսևորել օրինախախտի հանդեպ¸ իսկ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի միջոցով՝ էլ ավելի ամրապնդել հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը։ Շրջվարչակազմի ղակավար Իվան Ավանեսյանը իր հերթին շնորհավորելով նորանշանակ շրջբաժնի պետին՝ պատրաստակամություն է հայտնել նպաստել ոստիկանության կողմից իրականացվող հասարակական անվտանգության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ այդ կերպ նպաստելով հասարակության խաղաղ կենսագործունեության պայմանների ապահովմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.