70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները փակվելու են. նախարար

Կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է փակել 70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները: Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ ամեն տարի կառավարության պահուստային միջոցներից երկրապահների ակումբների ու ճամբարների համար 130 մլն դրամ է հատկացվել: Նա նշել է, որ ի թիվս այլ ծրագրերի՝ սա էլ կդադարեցվի՝ հնարավորություն տալով խնայել հարյուրավոր միլիոն դրամներ: «Տասնյակ կազմակերպություններ դրամաշնորհի տեսքով ստացել են գումարներ, և անհասկանալի է, թե վերջնարդյունքում ԿԳՆ-ն ինչ է ուզել ստանալ: Որոշ կազմակերպությունների դեպքում, որոնց թիվը քիչ կլինի, ծրագրի շարունակականությունը կապահովվի, բայց աստիճանական առաջիկա մեկ տարվա ընթացքում կանցնենք այդ տարբերակին, որ բացառենք կոռուպցիան այստեղ»,-ասել է նախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.