Ավտովթար Երևանի Խուդյակով և Սաֆարյան փողոցների խաչմերուկում. 5 մարդ հոսպիտալացվել է

Հունիսի 22-ին, ժամը 00:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խուդյակով թաղամասի թիվ 175/1 հասցեում գտնվող «Կարաս» թոնրատան շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խուդյակով և Սաֆարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Sprinter» (վարորդը՝ Տ. Մ.) և «Honda fit» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշերի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Honda fit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները` Ա. Վ.-ը (1990թ.), Ռ. Ֆ.-ը (1991թ.), Կ. Մ.-ը (1985թ.) և Ս. Է.-ը (1989թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները Ռ. Ֆ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.