Երևան-Սևան ճանապարհին Volkswagen-ի հետ բախումից հետո ГАЗел-ը կողաշրջվել է, վիրավորների թվում կան երեխաներ. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Արծվի թևեր արձանի հարևանությամբ, բախվել են թիվ 50 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 14 33ԼԼ համարանիշի և Volkswagen Polo մակնիշի 311 ՕR 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ГАЗель-ը կողաշրջվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնից 2-ը անչափահաս երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վար է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.