Դիլիջանի ոլորաններին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հունիսի 17-ին՝ ժամը 06:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածի 10-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Վ., Վրաստանի քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Մեկնաբանություններ