Արցախի ԱԱԾ նախկին ղեկավարը նշանակվել է ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանը (Արցախի ԱԱԾ նախկին ղեկավարն է) նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հիշեցնենք, որ նա Արցախում վերջերս կայացած բողոքի ակցիաներից հետո հրաժարական էր ներկայացրել Արցախի անվտանգության ծառայության պետի պաշտոնից: Արշավիր Ղարամյանը կենսագրական տվյալները Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1965թ. 22 հուլիսի, ԼՂՀ Ասկերանի շրջան, գ. Ակնաղբյուր /Ղարաբուլաղ/ Կրթություն 1994 թ.- ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը 2004թ.- ավարտել է Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: Աշխատանքային գործունեություն 1982-1983թթ.- Ակնաղբյուրի կոլտնտեսություն՝ շարքային կոլտնտեսական 1989-1991թթ.- Ակնաղբյուրի կոլտնտեսություն՝ գլխավոր տնտեսագետ 1991-1992թթ.-կամավորական ջոկատի հրամանատար 1992-1996թթ.-ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ ՄՀԳ-ի հրամանատար 1996-1997թթ.- ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար 1997-1999թթ.- ԼՂՀ ՊԲ Ասկերանի ՊՇ հրամանատար 1999-2000թթ. -ԼՂՀ ՆԳՆ փոխնախարար 2000-2004թթ. - ԼՂՀ ՆԳՆ նախարարի 1-ին տեղակալ 2004-2007թթ.-ԼՂՀ Ոստիկանության պետի 1-ին տեղակալ 2007թ. հոլտեմբերի 1-ին նշանակվել է ԼՂՀ Ոստիկանության պետ 2007թ. դեկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ 2013թ. դեկտեմբերի 26-ին ԼՂՀ Ազգային Ժողովի որոշմամբ կրկին նշանակվել է ԼՂՀ Գլխավոր դատախազ: 2014թ. հոկտեմբերի 29-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Այլ տվյալներ 1984-1987թթ. - ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ՝ ռազմածովային նավատորմ /Խաղաղ օվկիանոս/ Զինվորական կոչում՝ «գեներալ-լեյտենանտ» Արժանացել է ԼՂՀ « Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը Պարգևատրվել է «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով, « Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան», « Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին», « Դրաստամատ Կանայան» և այլ մեդալներով: Շնորհվել է «ՀՀ դատախազության պատվավոր աշխատող», « ՀՀ անվտանգության պատվավոր աշխատակից» պատվավոր կոչումներ, պարգևատրվել՝ «ՀՀ Դատախազության պատվավոր աշխատող», «Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կրծքանշաններով: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական: Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.