Զովունի գյուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Volkswagen Jetta»-ն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ս. Գ., ծնված 1975 թ.) եւ «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը` Ս. Ղ., ծնված 1973 թ.) ավտոմեքենաները: Ս. Գ.-ին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.