Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել. տուժածի վիճակը ծանր է

Հունիսի 8-ին՝ ժամը 02:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 22 հասցեի մոտակայքում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ.՝ ծնված 1988 թ.) բախվել է կայանած ԶԻԼ մակնիշի ավտոկռունկին: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Մեկնաբանություններ