Նորագավիթում իրար են բախվել 3 մեքենաներ. կան վիրավորներ

Երեւանում, հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:10-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել են 30-ամյա Արարատ Բ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի 51 ST 005 համարանիշի, 58-ամյա Արշակ Դ.-ի վարած «Opel Astra» մակնիշի 34 NS 131 համարանիշի եւ 28-ամյա Վրեժ Բ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 CQ 122 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.