Հուսով եմ՝ գոհ եք, որ ԱԺ-ն մեզ վստահության քվե է տվել. Վարչապետը կառավարության անդամներին

Հուսով եմ՝ լավ տրամադրություն ունեք, գոհ եք, որ ԱԺ-ն մեր կառավարությանը վստահության քվե է տվել: Այս մասին այսօր կառավարության նիստը սկսելուց ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ Ազգային ժողովում հաստատվեց կառավարության ծրագիրը, և մենք, ինչպես պայմանավորվել ենք, միջոցառումների ցանկ պետք է հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից»,-ասաց նա և կոչ արեց, որ մեկ շաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնի միջոցառումների ծրագիր և հաջորդ նիստին փորձեն հաստատեն այն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.