12-ամյա կրթությունը կարող է արդարացված լինել, եթե դրան բովանդակություն հաղորդվի. Արայիկ Հարությունյան

Երեխաների համար հաճելի չէ սովորելը, դա նրանց համար պարտականություն է դարձել. ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ում համոզմամբ 12-ամյա կրթության հետ կապված կան խնդիրներ: «Մենք այնպես պետք է անենք, որ երեխաների համար դպրոց գնալը հաճելի լինի, այլ ոչ թե պարտադրանք: 12-ամյա կրթությունը կարող է արդարացված լինել, եթե դրան բովանդակություն հաղորդվի»,-ասաց նա և նշեց, որ չնայած 12-ամյա կրթության հետ կապված խնդիրներին՝ դեռևս այն լավագույն համակարգն է։ Նախարարն ասաց, որ նախարարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում ավագ դպրոցների վերաբերյալ, մասնավորապես առ այն, որ ավարտական դասարանում դասեր կա´մ քիչ են լինում, կա´մ առհասարակ չեն լինում։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը խորհուրդ տվեց, հայտարարել, որ 12 տարին հոգնեցուցիչ է և երիտասարդները ժամանակ են կորցնում, ուստի պետք է կրճատեն ուսումնական տարիները, Հարությունյանը պատասխանեց, որ չի կարող նման հայտարարություն անել, քանի որ  ՀՀ-ն բոլոնյան համակարգի մասնակից է և որոշակի պարտավորություններ է ստանձնել, որոնք պետք է կատարել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.