Երևանյան լճի մոտ 6 մեքենա է բախվել, կան տուժածներ

Լուսանկարը՝ Էդգար Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից Հունիսի 5-ին, ժամը 08:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewo», «Opel», «ВАЗ-2107», «Lada», «Opel», «Mercedes» մակնիշերի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.