Առողջապահության փոխնախարարներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Առողջապահության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Խաչատրյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝  առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել նաև Լենա Նանուշյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման տեքստում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.