Այս տարի բուհերի դիմորդների թիվը 3 անգամ նվազել է. ստիպված ենք լինելու դրույքներ կրճատել. ԿԳ նախարար

Կրթության և գիտության նախարարության բյուջեում արտառոց ծախսեր չեն գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ նախնական դիտարկումներով՝ ընթացիկ ծախսեր են կատարվել: «Ապրիլի 23-ին գրքերի տպագրության համար գումարներ են հատկացվել, որոնք փոքր չեն, բայց ինձ բացատրեցին, որ համընկնում է, երկարատև գործընթաց է եղել: Ես վստահում եմ աշխատակազմի ղեկավարին, ինձ համոզում է այս բացատրությունը»,- նշեց Արայիկ Հարությունյանը: Խոսելով դիմորդների թվի մասին՝ նախարարն ասաց, որ 3 անգամ կրճատվել է դիմորդների թիվը: «Այս տարի բավական քիչ ավարտող աշակերտներ կան, դրա համար 3 անգամ նվազել է: 10 հազար աշակերտ է ավարտել այս տարի, հաջորդ տարի 35 հազար են ավարտում: Այս տարվա ընդունելությունը բուհերին դեռ 4 տարի բակալավրիատում և ևս 2 տարի էլ մագիստարտուրայում ուղեկցելու է: Ստիպված ենք դրույքներ կրճատել, դա միանշանակ է»,- նշեց Հարությունյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.