Արայիկ Հարությունյանը Երիտասարդական հիմնադրամի տնօրենին կոչ է արել համագործակցել իրավապահների հետ

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի տնօրենի դեմ հարուցված քրեական գործին: «Երեք օր էր, ինչ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը փորձում էր հանդիպել Երիտասարդական հիմնադրամի տնօրենի հետ: Առաջին օրը նա ասել էր, որ չի կարող գալ, հետո «հիվանդացել էր», իսկ հիմա պարզվում է՝ քրեական գործ է հարուցվել, այն էլ՝ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ դիմումով: Տնօրենին էլ կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ»,-գրել է նախարարը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում  ստացվել  է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն,  որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.