Պետք է որոշենք՝ ԲԷՑ-ը պետակա՞ն կառավարմանն է մնում, թե՞ մասնավոր. Նիկոլ Փաշինյան

Ժամանակավոր, համաձայնության կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Տաշիր Կապիտալի» տնօրինությունից վերցնելու հարցին, ասաց․ «Մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի երկու ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տնօրինության տակ»։ Վարչապետի խոսքով՝ ԲԷՑ-ի հետագա կառավարման մասին քննարկումները շարունակվում են։ «Պետք է որոշենք՝ այն պետակա՞ն կառավարմանն է մնում, թե՞ մասնավոր։ Մենք պետք է բացառենք, որ ներգրավված լինի իշխանության հետ կապված ընկերություն, և օֆշորային ընկերություն չլինի։ Այս երկու սկզբունքը պետք է դնենք՝ իշխանության հետ կապ ունեցող մարդ չի լինելու և օֆշորային չի լինելու»,- ասաց նա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.