Հետախուզվող զինակոչիկը օդանավակայանում պարտավորագիր է ստորագրում եւ գնում տուն. Փաշինյան

Օդանավակայանում պետք է պայմաններ ստեղծել, որ զորակոչվելու պատրաստակամություն ունեցողները, որոնք վերադառնում են Հայաստան, պատշաճ պայմաններ ստեղծվեն: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ինքն է ուղերձով դիմել արտերկրում ապրող զորակոչիկներին: Նրա խոսքով, այսօր հետախուզման մեջ գտնվողների 80 տոկոսը հենց զինծառայության պատճառով հետախուզման մեջ գտնվողներն են: Ժամանելով օդանավակայան, ինքը պարտավորագիր է ստորագրում, որ այսինչ ժամկետում կներկայանա համապատասխան զինկոմիսարիատ: Մենք դա արաձնագրում ենք եւ նա գնում է իրենց տուն»,-ասաց վարչապետը: ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանն էլ նշեց, որ պետք է հենց տեղում հանել հետախուզումը. «Կկազմակերպենք, ամեն մեկին առանձին մոտեցում կցուցաբերենք, պարոն վարչապետ»,-ասաց նա: Փաշինյանն էլ նկատեց, որ նրանց մեջ կան այնպիսիք, որնք լավ կրթություն են ստացել արտերկրում եւ բարձր մանսագիտական հմտություններ ունեն. «Կարո՞ղ ենք նրանց ներգրավել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում»,-հարցրեց նա պաշտպանության նախարար Դավիթ Թոնոյանին: Վերջինս դրական պատասխան տվեց, որ արդեն բանակում ունեն գիտական ստորաբաժանումներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.