Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 26-ամյա վարորդը Kia-ով ընկել է կարկուտի սահքի մեջ, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արտակ Դանիելյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Նիգավան գյուղի վարչական տարածքում իր վարած Kia Sorento մակնիշի 96 DN 006 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ընկել տեղացած կարկուտի սահքի մեջ և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մեկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մանկահասակ երեխային տեղափոխել են «ՍլավՄեդ» բժշկական կենտրոն։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.