Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում խորքային խնդիրներ և կոռուպցիոն լրջագույն սխեմաներ կան. Մանե Թանդիլյան

Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում խորքային խնդիրներ կան, և մարդկային գործոնի ու չափորոշիչների սուբյեկտիվիզմը բերել է կոռուպցիոն լրջագույն սխեմաների: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Ելք» դաշինքի անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նրա խոսքով՝ ԲՍՓ համակարգն ամբողջությամբ վերանայման կարիք ունի, և որքան հնարավոր է շուտ պետք է բարեփոխումներ իրականացվեն: «Այս օրերին ես և առողջապահության նախարարը բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այդ խնդրի հետ կապված: Սա ուղղակի կապ ունի հաշմանդամություն ունեցող անձանց հետ, այսինքն՝ մարդիկ, որոնք համարվում են խոցելի խմբեր»,- նշեց նա: Մանե Թանդիլյանը նաև հայտնեց, որ օրերս 80 գործով կատարվել է վերափորձաքննություն, որից 55-ի մասով կայացվել է հաշմանդամության կարգի փոփոխման որոշում: Ուղիղ եթերին մասնակցող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ասաց, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները գտնվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում, բայց Առողջապահության նախարարությունը ևս հետաքրքրված է խնդրով: «Փաստացի, այդ կարգերի շնորհմամբ է պայմանավորված պետական երաշխիքների տրամադրումը նման անձանց: Իսկ մեր մասով դա հենց օրինակ պետպատվերի խնդիրն է: Եթե մարդն ունի հաշմանդամություն, ապա պետությունը երաշխավորում է ինչ-որ քանակի ծառայություններ»,-նշեց Արսեն Թորոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/702676779918590/
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.