Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին մեքենա է շրջվել. կա զոհ

Մայիսի 29-ին, ժամը 00:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ճամբարակ-Վահան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը (Ն. Ճ., տարիքը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է: Փրկարարները դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.