Արագածոտնում 30-ամյա վարորդը ապակե տարաներով բարձված բեռնատարով շրջվել է (ֆոտո)

Արագածոտնի մարզում այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում 38-ամյա Արմեն Մ.-ն Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում իր վարած Daewoo մակնիշի 17 ՍՍ 210 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտում։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել եւ տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն: Աղբյուրի տվյալներով, բեռնատարը բարձված է եղել ապակե տարաներով։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.