Երևանում BMW X6-ը բախվել է հաստաբուն ծառին

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։15-ի սահմաններում BMW X6 M5.0 մակնիշի 55 FR 535 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բայրոնի փողոցից դեպի Մոսկովյան փողոց ընթանալիս դուրս է կել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հաստաբուն ծառին, գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 1 հոգի՝ 26-ամյա Գուրգեն Սաղաթելյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջինը օգնության է հասել վթարի վայրի հարևանությամբ գործող «Ալֆա Ֆարմ» դեղատան աշխատակիցը, ով մինչև շտապօգնության ժամանումը, առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին։ Դեպքի վայրում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սիփան Վարդանյանը ոստիկաններին հայտնում էր, որ վարորդն ինքն է եղել, սակայն ճանապարհային ոստիկանությունն ունի կասկածներ, որ վարորդը հիվանդանոց տեղափոխվածն է եղել։ Այդ փաստը պարզելու համար ՃՈ-ն անհրաժեշտ գործողություններ է կատարում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.