Երևանում ավտոմեքենա է շրջվել. Վերջին զանգի արարողությանը մասնակցող վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Երևանում այսօր՝ ժամը 08։00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վթարի հետևանքով 2 հոգի՝ Երևանի բնակիչներ, 17-ամյա Սերգեյ Մկրտչյանն ու 18-ամյա Ավագ Ամիրջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդը եղել է Ա. Ամիրջանյանը, ով ուղևորի հետ մասնակցելիս է եղել Վերջին զանգի արարողությանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ http://www.tert.am/files/0/0aa/%D5%AB%D5%A3%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6/Gay/7ccab82819cc74306f2353953800dbf8.jpg?1527228141304 alt="" width="600" height="401" /> http://www.tert.am/files/0/0aa/%D5%AB%D5%A3%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6/Gay/b55f9e5ca5cd4ca817d76f389c9b40e2.jpg?1527228155192 alt="" width="600" height="401" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.