Բաժին : Կրթական
Շատ չխմել, մեքենաները լավ վարել, խուսափել միջադեպերից. ԿԳ նախարարի հորդորը շրջանավարտներին
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով տեղեկացրել է, որ մայիսի 25-ին կայանալիք «Վերջին զանգի» արարողությանը ներկա չի լինի, քանի որ մասնակցում է Փարիզում կրթության նախարարների գագաթնաժողովին։
Արայիկ Հարությունյանը շրջանավարտներին հորդորել է խմիչք շատ չօգտագործել , մեքենաները լավ վարել, որպեսզի այդ օրը միջադեպերով չմթագնվի:
«Ձեր կյանքի կարևոր փուլում եք ավարտում դպրոցը, երբ Հայաստանում լուրջ փոփոխություններ են լինում։ Դուք ապագայի մեր պաշտոնյաներն եք, նախարարներն եք, տարբեր մասնագետներն եք»,-ընդգծել է նա:
Նախարարը նաև կանխավ շնորհավորել է շրջանավարտներին ` ասելով, որ Երևանի քաղաքապետարանը միջոցառում է կազմակերպում և կարող են նաև այդ միջոցառմանը մասնակցել: Նա շեշտել է, որ շրջանավարտները պետք է լավ պատրաստվեն նաև քննություններին:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10156401153098501/