ՀՀ-ում հսկայական ստվերային տնտեսություն կա, մենք փող ունենք, պարզապես այն տեղում չէ, որ պետք է. Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ մայիսի 24-ի նիստի ավարտին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն անդրադարձավ հաշմանդամության կարգ շնորհելու գործընթացներին: Նա դիեմլով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «Ձեզ հետ քննարկումից հետո մեր ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ես ուզում էի զեկուցել, թե ինչ քայլեր են ձեռնարկվել»: Թանդիլյանի խոսքով, նախարարությունը հսկողական վերափորձաքննություններ էր նշանակում, ինչը դադարեցվել է. «Դրանք այլեւս չեն նշանակվելու, որի արդյունքում էլ տեղի է ունենում կարգի փոփոխություն կամ դադարում: Երկրորդը՝ ընդհանուր տեսակի փորձաքննություններն էին, որոնք ժամանակացույցով նշանակվում էին, եւ դրանք դեռ ընթացքի մեջ են, սակայն հստակ հանձնարարականներ կան, որ եթե խնդիրներ լինեն, դիմեն նախարարություն: Նաեւ համաներման առումով արդեն որոշումներ են կայացվել, որտեղ առանց հիմնավորումների կարգ է փոխվել: Ես հանձնարարական եմ տվել, որ իրավապահներին ուղղվեն այդ գործերը, թե ինչու է այդպես տեղի ունեցել, եւ այն հաշմանդամները, ովքեր զրկվել են հաշմանդամության կարգից, կվերականգնեն այդ մարդկանց հաշմանդամության կարգը»: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ուշադրություն հրավիրեց, որ յուրաքանչյուր համաներում ենթադրյալ ազդեցություն ունի հարցի վրա: Սրան անմիիջապես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը. «Պետք է հաշվի առնվի այն, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել, որ բյուջեի մուտքային մասերը պետք է էականորեն ավելանան, եւ այստեղ երկրորդ տարբերակ չկա: Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն կա, եւ մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն եւ այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վայ, փող չունենք, եկեք, ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Հիմա ՊԵԿ-ը, ԱԱԾ-ին, դատախազությունը, ոստիկանությունը, ՀՔԾ-ն պետք է ապահովեն այդ ընթացքը, եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ, պարոն Ջանջուղազյան, դուք կարող եք հանգիստ քնել գիշերը», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.