Հաստատվել են 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Գործադիրը հաստատել է ՀՀ  բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով, ինչպես նաև ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Այսպիսով՝ 2018-2019 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հատկացվել է  1350 տեղ, որից 105-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Պահուստային տեղերի բաշխումը և թափուր մնացած տեղերի վերաբաշխումը կիրականացվի մրցույթի ամփոփումից հետո: 2018-2019 ուսումնական տարվա համար առկա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով նախատեսվում է 140 տեղ,  իսկ դոկտորանտուրայի կրթական ծրագրով՝ 13 տեղ: Կառավարության անդամները համաձայնության են եկել վերոնշյալ որոշումները հաստատելու շուրջ՝ նշելով, որ հետագայի համար նման դեպքերով պետք է առաջնորդվել պետության, այլ  ոչ թե բուհի կարիքները գնահատելով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.