Վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալը և Սփյուռքի նախարարի տեղակալը

Վարչապետը ազատել է աշխատանքից ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին, ինչպես նաև Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վահագն Մելիքյանին: Ստորև ներկայացնում ենք վարչապետի որոշումները: «Համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 2-րդ մասի. Վաչագան ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատելու Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնից»: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Վահագն Մելիքյանին 2018 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.