Կրթության նախարարը կոչ է անում ոլորտի հետ կապված հրատապ խնդիրներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում ոլորտի հետ կապված բոլոր հրատապ խնդիրներն ուղարկել [email protected] հասցեին: «Խնդրում եմ առաջիկա օրերին մեզ զանգերով և նամակներով չծանրաբեռնել: Դրանք արդեն 1000-ից ավելին են. քանակի մեծ լինելու պատճառով մենք չենք հասցնում լուծում տալ հրատապ խնդիրներին»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց կրթության նախարարը: Արայիկ Հարությունյանը կոչ արեց առաջիկա օրերին իրեն դիմել միայն շատ կարևոր խնդիրներով՝ ուղղելով դրանք իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.