Ավտովթար Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Մայիսի 21-ին՝ ժամը 22:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Գ. Ն.) և «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Վ. Շ.) ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Nissan Tiida»-ի ուղևորը՝ Մ. Շ.-ն (ծնված 1937 թ.), քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.