33-ամյա վարորդը ВАЗ 2101-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և մոտ 300 մետր ավտոմեքենայով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորում

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Շնող գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արսեն Մարգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի 36 LL 433 համարանիշի ավտոմեքենայով Շամլուղ քաղաքի վարչական տարածքում դեպի Ախթալա ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել բետոնե արգելապատնեշին, այնուհետև մոտ 300 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մարգարյանը առավոտյան դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն, որից հետո, ստանալով առաջին բուժօգնություն, գնացել է տուն։
Մեկնաբանություններ