Բաժին : Պատահարներ
Վթար Ազատավան գյուղում. կա տուժած
Մայիսի 21-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Goif» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Խ., ծնված 1972թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան եւ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղեւոր Գ. Մ.-ին (1970թ.): Տուժածը հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն: