Լոռու մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել դաշտում. shamshyan.com

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 68-ամյա Իշխան Բ.-ն իր վարած Honda մակնիշի 31 ՍՏ 199 համարանիշի ավտոմեքենայով Գոգավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Իշխան Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Մեկնաբանություններ