ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին էլ առաջարկեց վերանայել ծառայողական մեքենաների թիվը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ ծառայողական մեքենաների թվի կրճատմանը: «Պետք է հասկանանք, թե ծառայողական մեքենաների պահպանման համար ինչ ծախս է պետք: Ժամանակակից աշխարհում կան այլ մեխանիզմներ խնդրի լուծման համար, օրինակ` մասնավոր ընկերություններից որոշակի ծառայություններ ստանալ»,-ասաց նա: ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ հանրությանն էլ է հուզում այդ հարցը՝ նշելով, որ պետական ապարատում ծառայողական մեքենաների գերկուտակում կա: Նա նաև հավելեց, որ առաջին փոխվարչապետի` իր գրասենյակին հատկացված հինգ մեքենաներից երեքից իրենք հրաժարվել են, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակին հատկացված չորս մեքենաներից երկուսից էլ հրաժարվել է Ավինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարներին էլ առաջարկեց վերանայել ծառայողական մեքենաների թիվը: Կրթության և գիտության նախարարը նշեց, որ պետք է փոխվարչապետն ուշադրություն դարձնի գործուղումների հարցին, քանի որ դրանք երբեմն տուրիստական շրջագայությունների են վերածվում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ քանի որ այս հարցը վերաբերում է բոլոր նախարարներին, միասնական որոշում պիտի կայացվի: Կառավարության մյուս անդամները համաձայնեցին:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.