ՀՀ մշակույթի նախարարը հանդիպեց նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ

«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի նախաշեմին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ և ծանոթացավ ոլորտի արդի մարտահրավերներին: Հանդիպման սկզբում նախարարը նշեց. «Այս հանդիպումն ուշանալ չէր կարող, քանի որ ցանկանում էի ծանոթանալ ձեզ հետ՝ հասկանալու թե ինչ փուլում են գտնվում աշխատանքներն ու ինչ խնդիրներ, անելիքներ ունենք: Պետք է նշեմ, որ կառավարության ծրագիրը մշակման փուլում է և նախարարության ոլորտային ծրագրերի, ինչպես նաև օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցերի քննարկման անհրաժեշտություն կա»: Նախարարը վստահություն հայտնեց, որ աշխատելու են կառուցողական մթնոլորտում և անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը ներկայացնի իր դիրքորոշումը, որոնք կբխեն որոշակի արժեքներից, ինչն էլ կկազմի կառավարության քաղաքականության մաս:
 Նախարար Լիլիթ Մակունցն առանձին–առանձին լսեց թանգարանների տնօրենների դիտարկումներն ու առաջարկություններն ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաև «Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ: Հանդիպման ավարտին թանգարանների տնօրենները հրավիրեցին նախարարին իրենց ղեկավարած մշակութային օջախներ:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.