Եթե ամեն ինչ իմ մտածած պլանով գնա՝ հավանաբար դեղատոմսով դեղեր տրամադրելու հարցը կհետաձգվի մեկ տարով. առողջապահության նախարար

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դեղերը դեղատոմսերով տրամադրելու հարցը քնարկվում է: «Երկու նյուանս է մնացել, որ ճշտենք մասնագիտական շրջանակների հետ, եթե ամեն ինչ իմ մտածած պլանով գնա՝ հավանաբար հուլիսի մեկից և աշնանից մտնող ցանկերի մասով մեկ տարով երկարացում կլինի: Անկեղծ ասած, հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են թողնել ուժի մեջ, քանի որ դրա չարաշահումն ավելի լուրջ խնդիր է»,-ասաց նա և նշեց, որ որոշման մասին հավելյալ կտեղեկացնեն: Անդրադառնալով ծխելու դեմ պայքարի նախագծի շրջանառությանը՝ Արսեն Թորոսյանն ասաց. «Դա Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում է, խնդրում եմ, չանձնավորել, առողջապահության յուրաքանչյուր նախարար պարտավոր է մտածել իր քաղաքացիների առողջության մասին, եթե այդ համատեքստում նայենք՝ մենք հիմա էլ ունենք նման օրենք, որը գործում է»,-ասաց նա:
Անդրադառնալով տուգանքների մասին բողոքներին՝ նախարարը նշեց, որ դրանք պետք է վերանայվեն: «Պետք է լինեն կանխարգելող, բայց նաև չվախեցնող»,-ասաց Արսեն Թորոսյանը: Արսեն Թորոսյանին հարց ուղղեցին, հաճելի՞ է լինել «չմո» երկրի նախարար, հաշվի առնելով «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվեց նրա մեկնաբանությունների «սքրին շոթ»-երը, որտեղ նա Հայաստանը «չմո» երկիր էր համարել, նախարար ասաց. ««Չմո» երկրում չենք ապրում: Հայաստանը նոր երկիր է: Ես արդեն պարզաբանել եմ, որ դա կոնտեքստից դուրս, կտրված հայտարարություն է եղել»:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.