Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում

Այսօր՝ մայիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Գայ գյուղի վարչական տարածքում՝ գյուղմթերքի շուկայի տարածքում, Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Արա Աղաջանյանը իր վարած Ford Transit մակնիշի 74 DA 444 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 39-ամյա Էրիկ Հարությունյանին: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է վրաերթի ենթարկվածին օգնություն ցուցաբերել, սակայն նա մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.