Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. երկու մարդ հոսպիտալացվել է

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:40-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում բախվել են ГАЗ 2410 մակնիշի 65 ՍԼ 820 համարանիշի, Mercedes C 180 մակնիշի 34 TT 517 համարանիշի և Mercedes մակնիշի 35 RՏ 640 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.