Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բեռնատարը բախվել է բետոնե արգելապատնեշին և 25 մետր կողաշրջված վիճակում հայտնվել ձորում

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում, Սամվել Մարգարյանը՝ իր վարած Mitsubishi մակնիշի 423 OF 61 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 25 մետր կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.