21-րդ դարում բուժքույրն առավել մեծ առաքելություն ունի. Լևոն Ալթունյանը շնորհավորել է բուժքույրերին՝ միջազգային օրվա հետ կապված

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Թանկագին բուժքույրեր, հարգելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ: Չափազանց մեծ է ձեր դերակատարությունը։ Անհնար է պատկերացնել առողջապահության համակարգն առանց ձեր մասնակցության։ Դուք բժիշկների անփոխարինելի օգնականներն եք, որ մասնագիտական ձեր գործառույթներով, ձեր բարի վերաբերմունքով նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը։ 21-րդ դարում բուժքույրն առավել մեծ առաքելություն ունի, ինչը պահանջում է մշտապես բարձրացնել մասնագիտական ունակություններն ու փորձառությունը։ Հայաստանում ներդրված շարունակական մասնագիտական զարգացման համակարգը ձեզ համար հնարավորություն է ստեղծել ետ չմնալու աշխարհի զարգացումներից։ Հայաստանի և Արցախի բոլոր բուժքույրերին մաղթում եմ առողջություն և անձնական երջանկություն` մարդասիրական իրենց առաքելությունը մեծ նվիրումով և բարձր տրամադրությամբ շարունակելու համար»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.