ԿԳՆ-ի առաջնահերթ խնդիրներից է ՇՊՀ-ի հարցը. նորանշանակ նախարարը ներկայացրեց առաջին աշխատանքային օրը

Վստահ եմ, որ առաջիկա օրերին Կրթության և գիտության նախարարության գործունեության արդյունքները կտեսնեք. ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով նախարարությունում աշխատանքային առաջին օրը՝ ասաց նորանշանակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ նրա, ոլորտում առաջնահերթ խնդիրներից է Շիրակի պետական համալսարանի հարցը: «Պետք է հասկանանք, թե այդ բարձիթողի վիճակն ու անիրավությունը ոնց ենք շտկում»,-ասաց նա: Բացի այդ, ըստ նախարարի՝ առաջիկայում ավարտական և ընդունելության քննություններ են, որոնց պետք է անդրադառնան: Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանդիպել է ԿԳՆ փոխնախարարի, աշխատակազմի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի հետ, զեկուցվել են խնդիրներ ու առաջնահերթություններ նշվել, նաև ընթացիկ հարցերին են անդրադարձել: Նա նաև նշեց, որ կարևոր հանդիպում է ունեցել ԵՄ աջակցությամբ գործող «ռազմավարական պլանավորվման գրասենյակի» երիտասարդների խմբի հետ, որոնք ներկայումս աշխատում են նախարարությունում:
«Երիտասարդներ են՝ աշխատելու մեծ ցանկությամբ լցված, նրանց հետ համագործակցությունը մենք շատ ենք կարևորում»,- ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.